Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:
Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.
-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:
Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:
Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի
Առաջադրանքներ
1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:
Հղկել – հղկիչ նյութով մետաղի՝ փայտի՝ ապակու ևն մակերեսը մշակել
Լայնարձակ – լայնատարած
Սալ – քար
Պճնազարդ – պճնանքով զարդարված
Ամուր – պինդ
Մաշիկ – կոշիկ
Աղտոտել – Կեղտոտել
Ապարդյուն – Արդյունք չտվող՝ չունեցող:
2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքը այն է, որ պետք է գոհ լինել այն համար ինչ-որ ունենք, իսկ եթե նախանձենք ամենիչից կզրկվենք և շատ կհուզվենք։
3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:
Քարը խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր նույնպես գոհ չեն իրենց ունեցածից և հետո ամեն ինչ կորցնում են
4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:
Այս տողը բացատրում է երբ մենք ուշադիր չենք լինում մեր իրերին հետո, երբ կորցնում ենք, հուզվում ենք։
5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:
քանոն – Գծափայտ
այր – տղամարդ
աղա – աղալ
6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:
Ջրի գին – էժան
կրակի գին – թանկ
անկողին ընկնել – հիվանդանալ
պոչը քաշել – փախնել
ոտքերն ընկնել – խնդրել
աչքը ջուր կտրել – համբերել:
7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:
Լեղաճաք լինել- ահաբեկվել
Արյունը գլխին խփել- զայրանալ
Աչքը ջուր կտրել- համբերել
Կյանքի թելը կտրվել- Մահանալ
Ոտքերն ընկնել – խնդրել