Բարև ձեզ, ես Կարոլինա Եսայանն եմ։ Սովորում եմ Հարավային դպրոցի 5.1 դասարանում։
Այս կիսամյակում մայրենիից մենք շատ ուսանելի, հետաքրքիր դասեր ենք ունեցել։ Ծանոթացել ենք շատ գրողների կյանքին և ստեղծագործություններին։ Ես այս կիսամյակ ավելի մոտիկից ճանաչեցի իմ սիրելի գրողին՝ Հովհաննես Թումանյանին։ Կարդացել և քննարկել ենք «Ոսկի քաղաքը», «Անգին քարը», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ», «Ահմադը», «Մայրը» ստեղծագործությունները: Կազմել ենք մեր թումանյանական բառարանը: Պատմել ենք սովորել «~Իմ ընկեր Նեսոն~» պատմվածքը, այնուհետև վերլուծել ենք գրավոր:
Ներկայացրել եմ, թե ինչ դեր ունի Հովհաննես Թումանյանը իմ կյանքում՝ «Իմ Հովհաննես Թումանյանը»:
«Ղազարոս Աղայան» գրողից անցել ենք մի շարք ստեղծագործություններ։
Կիսամյակի ընթացքում առաջադրանքների մի քանի փաթեթներ ենք կատարել՝ «21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ», «Առաջադրանքների փաթեթ Մարտի 14-18: «Մայրենի 05.05.2022»
Ներկայացրել եմ Զատկի տոնը. «Զատկի տոնն իմ ընտանիքում»:
Կարդացել և քննարկել ենք այլ գրողների ստեղծագործություններ՝«Կամակոր թագավորը», «Վաճառականի խիղճը», «ՃԱԽԱՐԱԿ»,«Հ. Թումանյանի և Ղ. Աղայանի ընկերությունը», «Մանուկ — խան», «Տերտերի լոբին», «Սխալ արձաքանք», «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ», « «Բի» մոլորակը», «Լինել և ունենալ», «Սև քթերի կղզին»։
Ծանոթացել ենք նաև Վահան Տերյանի ստեղծագործություններին։ Ստեղծել ենք մեր տերյանական բառարանը: