1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Պատ.՝ 3:
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Պատ.՝ 37 օր:
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Պատ.՝ առաջին ճյուղ — 4 ճնճնղուկ, երկրորդ ճյուղ — 12 ճնճղուկ:
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Պատ.՝12 ձու:
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
Պատ.՝ 1 թերթ:
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Պատ.՝ կարմիր:
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
Պատ.՝ 9 թիվ:
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
Պատ.՝ 3 ժամ:
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:
Պատ.՝ 3 դեղին ձու:
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
Պատ.՝ 1կգ բրինձ — 800 դրամ, 1կգ չամիչ — 1000 դրամ: