Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:
Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:
Առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։
«Բի» մոլորակի երեխաները նման էին մեզ: Նրանք էլ էին երբեմն կամակորություն անում:
Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։
Նրանք նման էին սովորական երեխաներին: Թեև սովորելու համար պետք էր ընդամենը հյութ խմել կամ կոնֆետ ուտել, բայց երբեմն դա էլ էին ստիպողաբար կամ համոզելով անում:
Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։
Երեխաները դպրոց գնալու փոխարեն հյութ էին խմում կամ կոնֆետ ուտում: Այդպես նրանք սովորում էին տարբեր առարկաներ:
Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։
Քերականությունը հանքային ջրի պես անգույն ջուր հեղուկ էր:
Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։
Իմ կարծիքով, եթե «Բի» մոլորակի երեխաները դպրոց գնային, այնտեղ ըստ դասացուցակի կխմեին իրենց հյութերը: Այդպես նրանք կստանային իրենց գիտելիքները: Ով շատ խմեր, նա ավելի շատ գիտելիք կունենար:
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։
Այդ մոլորակի մեծահասակները խելացի էին և հնարամիտ:
<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։
Այդ մոլորակի խանութներում վաճառում էին գիտելիքներ շշերի մեջ:
Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։
«Բի» մոլորակը շատ հետաքրքիր էր և անսովոր:
Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։
Իմ կարծիքով այդ մոլորակում բոլորը կարգապահ էին: Այնտեղ դպրոցներ չկային, երեխաները գիտելիքները ստանում էին հյութ խմելով: