Մայրենի

«Աշուն օր» 28.09.2021

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — ընկան

շար եկան — շարվեցին

մաղ տալ – մաղել

շաղ տալ — լցնել, ցանել

քող կապել – քարկապ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը ընկան սարի վրա և առավոտը բացվեց: փչեց սառը քամին ու երկինքը դողաց և որոտաց: Արևը շողաց և ամպերը կարմիր քողով պատվեցին: Սկսվեց մեղմ անձրևը:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Վար – վեր

Պաղել — տաքանալ

հեռու — մոտիկ

վառել – հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան:

6. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s