Մի օր խորամանկ աղվեսը որոշում է ուտել աքաղաղին: Նա հետևում է նրան և սպասում է գիշերվա ժամին, որպեսզի բռնի նրան: Խելացի աքաղաղը տեսնում է, որ աղվեսը հետևում է իրեն որոշում է, որպեսզի աղվեսին թակարդը գցի: Շատ հետևելուց հոգնում է և որոշում է քնել: Խելացի աքաղաղը թակարդ է դնում աղվեսի դիմաց , և մի մեծ նկար իր տեսքով: Աղվեսը արթնանում է, տեսնում այդ մեծ նկարը և արդեն ուրախանալով վազում այդ նկարի մոտ, բայց հանկարծ չի կարողանում շարժվել: Նա նայում է ներքև և տենում, որ ընկել է թակարդի մեջ և լաց է լինում: Մեկ ժամ անց նա կարողանում է դուրս գալ այդ թակարդից, բայց տեսնում է, որ իր պոչը պոկված է: Աքաղաղը թաքնված ծիծաղում էր: Աղվեսը լսում և վազում է նրա հետևից, բայց երբ հասնում է նրա մոտ աքաղաղը բղավում է :
- ԿՈՒ ԿԱ Րե ԿՈՒ~
Նրա ձայնի վրա բոլոր ընկերները հավաքվում են և խանգարում աղվեսին կատարելու իր չար գործը: