Այբբենական կարգով դասավորի՛ր՝
ա) սենյակիդ իրերի անունները, -աթոռ, ,բարձ, գիրք, հեռուստացույց,նկար
բ) սիրածդ գրքերի անունները, — Անդերսենի հեքիաթները, Երկարագուլպա Պիպին, Չիպոլինոյի արկածները
գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:- ավտոմեքենա Էլեկտրական ինքնագնաց,
Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՜ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:
Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
Ա, բ, գ, ե, է, ը:
Դուրս են մնացել ՝ Դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ,ֆ տառերը:
Հաշվիր՜, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
Եղևնի— 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ — 9 տառ, 10 հնչյուն
Ոլոռ – 4 տառ, 5 հնչյուն
Ողնաշար – 7 տառ, 8 հնչյուն
Գրքույկ – 6 տառ, 7 հնչյուն
բարև — 4 տառ, 5 հնչյուն
կարևոր – 6 տառ, 8 հնչյուն
ոտք – 3 տառ, 4 հնչյուն
երամ — 4 տառ 5 հնչյուն:
Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:
Օրինակ՝
որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ – լորդ
Հարդ – վարդ,
Ուղտ – աղտ
Աղտ — արտ
Գիրք – գիրկ, ձիրք:
Հիշի՛ր
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):