Առաջադրանք 1 (3 միավոր)
1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝
- Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
- Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
- Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
- Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
- Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում։
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 2 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։
Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 3 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։
Տեսանյութը տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 4 (3 միավոր)
Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝
«Եթե ես ունենայի իմ դպրոցը»
«Ամենապիտանի բանը»
Կարող ես գրել քո մտածած վերնագրով։
Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում: