Մայրենի

«Լեգենդ մշտադալար եղևնու մասին»

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում  ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել  բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական  նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների  երգեցողությանը` հովիվները  փառաբանում և երախտագիտություն էին հայտնում  Աստծուն: Ոչ միայն  մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի  մասնակցում մեծ խորհրդին:  Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին   Փրկչին. Ծառերն ու թփերը տարածում էին իրենց  ճյուղերը,  ծաղիկները` բարձրացնում  գլուխները` ջանալով տեսնել   քարայրի  ներսը:
Բոլորից երջանիկ էին  քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին,  հրաշալի  բուրող  ձիթենին և  համեստ, կանաչ եղևնին : Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


— Գնանք մենք էլ խոնարհվենք  Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց   ձիթենին:- Դու ի՞նչ ունես. Միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն  ետ քաշվեց`   չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց  ծառերի  խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտություննու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց  եղևնուն և   կամեցավ    օգնել նրան:


Փարթա մ  արմավենին   խոնարհվեց  Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց  իր  ճյուղերն  ու  հոտավետ  յուղ  կաթեցրեց, և  ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին  հետևում  էր  նրանց  տխուր, սակայն` առանց  նախանձի: 
«Նրանք  իրավացի  են, ինչպե՞ս  կարող  եմ  համեմատվել  նրանց  հետ: Ես  այնքան  խեղճ  եմ, չնչին, արդյո՞ք  արժանի  եմ  մոտենալու  Աստվածային  Մանկանը», — մտածում  էր  նա:
Սակայն  հրեշտակն  ասաց  նրան.


— Քո  համեստությամբ  ինքդ  քեզ  նվաստացնում ես, սիրելի  եղևնի, սակայն  ես քեզ կմեծարեմ  և  քույրերիցդ  ավելի  լավ  կզարդարեմ:
Եվ  հրեշտակը  երկնքի  ննայեց, մութ  երկինքը  փայլեց  պայծառ  աստղերով: Հրեշտակը  նշան  արեց, և աստղերը մեկը մյուսի  ետևից  սկսեցին  թափվել  ցած, ուղիղ  եղեևնու կանաչ ճյուղերի  վրա, և  շուտով եղևնին  փայլեց  վառ  կրակներով: Իսկ  երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեց ին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ  հովհարը, այլ  փայլփլուն  եղևնին: Մանուկը  նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց  եղևնին, սակայն  չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով  ջանաց  լուսավորել  ստվերում  կանգնած  ձիթենուն  և  արմավենուն: Չարին  նա պատասխանեց  բարով: Իսկ հրեշտակը  տեսավ  դա  և  ասաց.


— Սիրելի  եղևնի, դու  բարի  ես, և դրա համար  էլ  կպարգևատրվես: Ամեն  տարի այդ նույն ժամանակ դու  կզարդարվես  լույսերի  փայլով  և  բոլորը  կուրախանան` նայելով  քեզ: Եվ դու, համեստ, կանաչ  եղևնի, այսուհետև  կդառնաս  Ս. Ծննդյան  ուրախ  տոնի խորհրդանիշը:  

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:

Օժտված-տաղանդավոր, որոշ  հատկանիշներ  ունենալ

պտղաբերություն-բերքատվություն, բեղմնավորություն

ներդաշնակություն-համապատասխանություն

բարեկեցություն-ապահով կյանք

խորհրդանիշ-որևէ գահափարը արտահայտող առարկա

փառաբանել-գովաբանել

երախտագիտություն-շնորհակաություն

յուրովի-հատուկ  ձևով, եղանակով

խոնարհվել-գրուխ խոնարհել,  որպես  հարգանքի  նշան

ջանալ-ձգտել, աշխատել, լավ արդյունքի հասներու համար

մսուր- գումերում տաշտակ , որի մեջ լցնում են կենդանիների կերը

կամենալ-ցանկանալ.

2.Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:

Մշտադալար-միշտ+ա+դալար-բարդ

առանձնահատուկ-առանձին+ա+հատուկ-բարդ

անմահություն-ան+մահ+ություն-անծանցավոր

տոն-պարզ

լեգենդ-պարզ

ամենահայտնի-ամենա+հայտնի-ածանցավոր

ամենագեղեցիկ-ամենա+գեղեցիկ-ածանցավոր

փրկիչ-փրկել+իչ-ածանցավոր

հրաշալի-հրաշ+ալի-ածանցավոր

եղևնի-պարզ

հպարտորեն-հպարտ+որեն-ածանցավոր

հնազանդորեն-հնազանդ+որեն-ածանցավոր

ծառեր-պարզ

օրեր-պարզ

հոտավետ-հոտ+ավետ-ածանցավոր

աստվածային-աստված+ային-ածանցավոր

ուշադրություն-ուշադիր+ություն-ածանցավոր:

6.Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:

Այդ նորածին մանուկը Աստծո որդին էր՝  ծփոքրիկ Հիսուսը:  Նրա ծնողներն էին   Մարիամը

և Հովսեփը:   Նա աշխարհ եկավ, որ մեզ փրկի մեր մեղքերից և սխալներից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s