
Ես կարդացել եմ << երկարագուլպա Պիպի>> գիրքը, որի հեղինակն է Աստրիդ Լինդգրենը: Գրքի հերոսներն են ՝Պիպին, Անիկան, Թոմին և կապիկ Նիլսոնը: Ինձ շատ-շատ դուր եկավ այն հատվածը, որտեղ Բենգտը և հինգ տղաները խփում, ծեծում են խեխճ փոքրիկ Վիլեին, իսկ Պիպին կարողանում է փրկել փոքրիկ Վիլեին, որովետև նա շատ ուժեղ և քաջ աղջնակ էր: Պիպին ամոթանք է տալիս բոլորին, որ վեց հոգով հարձակվել են մի փոքրիկ տղայի վրա: Նա իր ուժեղ ձեռքերով վեր բարձրացրեց բոլոր տղաներին և կախեց կեչու ճյուղերից: Գրքում շատ զվարճալի հատվածներ կային, և ես այժմ կնշեմ մի քանիսը. մի օր Պիպին որոշում է թխվածք թխել Անիկայի և Թոմիի հետ, նա վերցնում է ձուն և այնպես է շպրտում վերև, որ այն կոտրվում է հենց գլխի վրա: Այդ արարքից հետո նա պատմում է Անիկային ու Թոմիին, որ Բրազիլիայում բոլոր մարդիկ ձուն գլխին քսած են ման գալիս , քանի որ դա շատ օգտակար է հատկապես ճաղատ մարդկանց համար: Ինձ նաև դուր եկավ այն հատվածը, երբ ոստիկանները փորձում են բռնել Պիպիին ,որպեսզի տանեն մանկատուն, բայց նա այնքան ճարպիկ էր , որ կարողանում է փախչել:Նա բարձրանում է տանիքի վրա , իսկ ոստիկանները նրա ետևից բայց նա ցած է թռչում իսկ ոստիկանները մնում են տանիքի վրա:Պիպին իջեցում է աստիճանը, և վախեցած ոստիկանները չեն կարողանում իջնել:
Ամենա տխուր հատվածն էր, երբ երկնաքերը վառվում էր, իսկ փրկարարները չէին կարողանում փրկել երկու փոքրիկ երեխաներին, որոնք բարձրաձայն լաց էին լինում վերևում կանգնած, բայց հնարամիտ Պիպիին հաջողվեց փրկել երեխաներին, և բոլորը շնորհակալություն էին հայտնում Պիպիին և գոռում <<ԿԵՑՑԵ~ ՊԻՊԻՆ>>: Ես շատ կուզենայի նման լինեի Պիպիին ,որովետև նա շատ ուժեղ է, ինչ որ ցանկանում է բռնում է՝ համ ձի, մեքենա կամ էլ փիղ, բայց ես չեմ ուզում նման լինել, որ Պիպին չի սիրում հաճախել դպրոց:
Ես այս գրքից սովորեցի , որ պետք է բարի ,ընկերասեր և քաջ լինել:Ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը , քանի որ այն շատ զվարճալի էր:
Ամառային արձակուրդների ընթացքում մայրիկս ինձ սովորեցրեց Vdeo Editor ծրագիրը և բոլոր տեսանյութերս ինքս եմ մոնտաժել:
Գնում եմ ընկերուհիներիս հետ խաղալու
Պատրաստում եմ համեղ բիսկվիթ
Իմ սիրելի Պիցցան