Լողացող ձուն
Անհրաժեշտ նյութերը- 1 հում ձու, 1 հատ բաժակ, ջուր, աղ, գդալ
Փորձի նկարագրություն
Բաժակի մեջ ջուր ենք լցնում: Ձուն զգուշորեն տեղադրում ենք ջրով լի բաժակի մեջ։ Նայենք՝ ինչ է լինում: Ապա հանում ենք ձուն և բաժակի մեջ մեկ ճաշի գդալ աղ ենք լցնում ու խառնում: Ձուն իջեցնում ենք բաժակի մեջ: Էլի հանում ենք ձուն ու ավելացնում երկրորդ գդալը աղը: Ձուն իջեցնում ենք բաժակի մեջ, հետևում, հետո՝ երրորդը…: Հետևում ենք թե ամեն մի գդալ աղից հետո ձուն բաժակի որ մասում է հայտնվում:

